Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ԱՄԷ-ՈՒՄ
19/07/2012 11:00
Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ԱՄԷ-ՈՒՄ

Սակավահող Հայաստանի գյուղատնտեսությունը պարենային ապրանքների արտադրության ծավալներով չի կարող մրցակցել հարևանների հետ: Միևնույն ժամանակ, սակայն, էկոլոգիապես մաքուր արտադրության կազմակերպումը հնարավորություն կտա դուրս գալ մրցակցային շուկա` սպառողին ներկայացնելով պարենային այնպիսի մթերքներ, որոնց պահանջարկն այսօր մեծ է ամբողջ աշխարհում:

Էկոլոգիապես մաքուր արտադրանքի ուղղությամբ Հայաստանում առաջին քայլերն են կատարվում և առաջամարտիկներից մեկը  «ԲԻԳԱ» ՍՊԸ-ն է, որը Կոտայքի մարզի Ակունք համայնքի 9 հա հողատարծքի վրա գործունեություն է ծավալել 2010 թվականից: Նպատակը մեծ պահանջարկ վայելող հատապտուղների` ազնվամորու, մոշի, հաղարջի մշակության կազմակերպումն է:

Հուլիսի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է նորաստեղծ տնտեսություն, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու հեռանկարներին:

Ընկերության տնօրեն Ռաֆիկ Եգանյանը ներկայացրել է կիրառվող ագրոտեխնիկական նոր սարքավորումները, մասնավորապես, կաթիլային ոռոգման համակարգը ու նրա առավելությունները: Վերջիններս հնարավորություն են տալիս հա-ի միջին բերքատվությունը հասցնել 10-15 տոննայի: Սա բարձր ցուցանիշ է, սակայն իրացման մտահոգություններ տնտեսությունում չունեն, որովհետև, ըստ տնօրենի, իրենց ողջ արտադրանքն արդեն կայուն սպառող ու հասցեատեր ունի` Արաբական Միացյալ Էմիրությունները:

2013 թվականին նախատեսվում է կազմակերպել նաև ելակի մշակություն, որին կհատկացվի 2 հա տարածք: Այստեղ նույնպես հա-ի միջին բերքատվությունը բարձր կլինի` շուրջ 50 տոննա:

Հատապտղից բացի ընկերությունը փակ գրունատային պայմաններում զբաղվում է նաև սնկի և բանջարենի առանձին տեսակների արտադրությամբ:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87