Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին
19/09/2023 14:41
Կիսվել

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավարին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ դեռևս արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը կշարունակվի նաև հարկային և մաքսային վարչարարության ոլորտում։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԵՄ կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև կողմերի միջև ձևավորված երկարամյա փոխհամագործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ աջակցությամբ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետի վերակառուցման և արդիականացման ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Դեսպանը հատկապես ընդգծել է սահմանների համալիր կառավարման, ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը մաքսային բարեփոխումների համատեքստում։

Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ Մեղրիի անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: ՊԵԿ նախագահը, նաև ընդգծել է ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (Twinning, TAIEX) ակտիվ կիրառման անհրաժեշտությունը հարկային և մաքսային բարեփոխումների ոլորտներում` այս համատեքստում կարևորելով Արևելյան գործընկերության շրջանակներում «Մաքսային համագործակցություն» խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով Լիտվայի Հանրապետություն նախատեսված աշխատանքային իր այցը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Եվրոպական Միության և կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերություններն ու համատեղ ջանքերը` միտված Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև փախգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումների ուղղությամբ արդյունավետ աշխատելու և համագործակցելու։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03