
ԿԽԹԱՆՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում Եվրամիության անդամ երկրներ ձկնաբուծական մթերքներ արտահանելու և սահմանված պահանջներն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» իր 2011 թ. մայիսի 5-ի թիվ 608-Ն որոշման հավելվածում:
Դրա արդյունքում արտահանման մեծ ներուժ ունեցող հայկական ձկնաբուծական մթերք արտադրող ընկերությունները հնարավորություն կունենան ներդնելու ՎԱՎԿԿՀ համակարգը, որը կերաշխավորի թողարկվող արտադրանքի անվտանգությունը` նպաստելով արտահանման խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանությանը։