Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
23/07/2012 11:25
Կիսվել

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՄ խորհրդատվական խումբը և ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը համատեղ կազմակերպել են սեմինար` նվիրված ԵՄ և Հայաստանի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցային գործընթացի մարտահրավերներին և վերջինիս ընձեռած հնարավորություններին: Սեմինարին մասնակցել են և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունից Օննո Սիմոնսը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ սեմինարի նպատակն էր վերլուծել բոլոր հնարավորությունները, որ կարող է այս գործընթացը բացել Հայաստանի առջև, ինչպես նաև քննարկել մարտահրավերները՝ ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ճանապարհին:

Շահագրգիռ կողմերի իրազեկությունը բարձրացնելու նպատակով սեմինարին հրավիրվել էին մասնակցելու ներկայացուցիչներ բիզնես ասոցիացիաներից, տնտեսվարող սուբյեկտներից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային առևտրի և նեդրումների ոլորտի կանոնակարգման և կառավարման գործընթացում ներգրավված պաշտոնյաներ:

Նշենք, որ ԽՀԱԱՀն ուղղված է վերացնելու ոչ սակագնային խոչընդոտների մեծ մասը` ԵՄ ներքին շուկային համահունչ ԵՄ կանոնակարգերի և ստանդարտների որդեգրման և ներդրման միջոցով: Հաջողություն ապահովելու նպատակով ԽՀԱԱՀի շրջանակներում հասցեագրվելու են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ներմուծման մենաշնորհները, մաքսային ոլորտի արդիականացումը և առևտրի դյուրացումը: Այս գործոնների թվում են շուկաների արդյունավետ ազատականացումը, սանիտարական և բուսասանիտարական և առևտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտի ԵՄ կանոնակարգերի իրականացումը, ինչպես նաև տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավումը:

Վերը նշված բոլոր խնդիրները առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել Հայաստանի համար սկսած այն պահից, երբ 2012 թվականի փետրվարին ԵՄ առևտրի քաղաքականության կոմիտեն հաստատեց ԽՀԱԱՀ ուղղությամբ բանակցությունների մեկնարկը: Բանակցությունների առաջին փուլն ընթացավ Բրյուսելում 2012 թվականի հունիսի 19-ից 20-ը, որը հաջորդում էլ մայիսին տեղի ունեցած զրո փուլի նախապատրաստական հանդիպմանը:

Սեմինարի ընթացքում ուսումնասիրվել են ԽՀԱԱՀ բանակցային գործընթացի տարրերը, ինչպես նաև Հայաստանի և ԵՄի միջև տնտեսական հարաբերությունների վրա ազդեցությունը: Եղան հատուկ բաժիններ` նվիրված սննդամթերքի անվտանգության, առևտրի տեխնիկական խոչընդոտների, առևտրի դյուրացման, ինչպես նաև որակի ենթակառուցվածքի և մաքսային ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64