ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 30 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 36 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 15-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 36.2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի ծավալների անկում:
Նշենք, որ հուլիսի 9-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 35.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 61.8 մլն ԱՄՆ դոլար: