Տեղեկատվություն՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կողմից հաճախ տրվող հարցերի վերաբերյալ
Ինչպե՞ս հաշվառվել ՆԳՆ Միգրացիայի քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
Հաշվառվելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Հայաստանի համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները հրապարակված է https://irazekum.am/ հարթակում) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):
Ո՛չ, քանի որ այդ դեպքում համարվում է, որ հաշվառվել են քաղաքացու կարիքները, իսկ գրանցվել անհրաժեշտ է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
Արցախից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով լրացվում է առաջնային կարիքի գրանցման հարթակը՝ https://e-soc.am/, եթե ունեք կարիքներ ու դեռ չեն բավարարվել դրանք, կարող եք մոտենալ վարչական շրջաններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Եթե ՀՀ մուտք գործելուց հետո անցել եք հաշվառում և ունեք բանկային քարտ, ապա որևէ լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա։ Հաշվառում անցած և տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։
Ո՛չ, քանի որ աջակցությունն ուղղված է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված անձանց հրատապ կարիքների բավարարմանը։
Անհրաժեշտ է մոտենալ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք)։
75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։
Հոկտեմբեր ամսվա համար վարձի և կոմունալ ծախսերի վճարման նպատակով սոցիալական աջակցություն կտրամադրվի․ ընթացակարգը կներկայացնենք առաջիկայում։ Աջակցությունը վերաբերվում է նրանց, ովքեր չունեն բնակարան Հայաստանում։
Եթե անձն ունի հաշմանդամություն, և սայլակ է անհրաժեշտ, ու՞ր դիմել։
Արցախից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների (այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն) կարիք, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։