Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
«DIGITEC EXPO 2012»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
29/08/2012 11:35
Կիսվել

«DIGITEC EXPO 2012»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

«DigiTec Expo 2012» ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայանա հոկտեմբերի 5-ից 7-ը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) Մամուլի ծառայությունից՝  այս անգամ ցուցահանդեսը կկազմակերպվի նոր վայրում` Երևան Էքսպո կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում:

Ցուցահանդեսի մասնակից շուրջ 130 հայաստանյան և արտասահմանյան  ընկերություններ 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն: 

Մինչ այժմ մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 60 կազմակերպություններ, որոնցից են «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Օրանժ Արմենիա», «Սոֆթլայն», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Ալտակոդ», «ԱրթինՎարուժան», «Լիգատեք», «Կոմպտեքարմ», «Բի Ինտերակտիվ», «Լանար Սերվիս», «Լայմ Տեխ», «Սփյուռ», «Յունիբանկ» ընկերությունները, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը և այլ կազմակերպություններ:

Արդեն 8-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:

ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29