Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
06/09/2012 11:50
Կիսվել

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարար Իզ ադ -Դին Աբդ Ալլահ Հուսայինին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում նախարարները նշել են գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ բնագավառն ունի երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ և անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա հնարավորությունները և անցնել կոնկրետ, գործնական քայլերի:

Հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է առաջարկել Հայաստանից Իրաք արտահանել թարմ պտուղ-բանջարեղեն, կարտոֆիլ, հանքային և խմելու ջրեր, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ: Իրաքյան կողմի ցանկության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է նաև առաջարկել կենդանի ոչխարների, բրդի, ձկնեղենի արտահանում:

Իրաքի նախարար ադ Հուսայինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իրենք ևս պատրաստակամ են համագործակցություն ծավալել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ, որը հնարավորություն կտա բացահայտելու նոր շուկաներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի խնդրանքով նախարար ադ Հուսայինը ներկայացրել է Իրաքի ներկայիս գյուղատնտեսության վիճակը և փաստել, որ երկարատև պատերազմներից հետո իրենց տնտեսությունը, մասնավորապես, գյուղատնտեսությունը բավականին թուլացել է և այն վերականգնելու համար պահանջվում են մեծ ջանքեր: Իրաքի նախարարը տեղեկացրել է, որ երկրի կառավարության որդեգրած քաղաքականությունը նպատակ ունի ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և հնարավոր է համարել այս ուղղությամբ համագործակցել և ուսումնասիրել Հայաստանի փորձը: Նախարար Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել իրաքյան կողմին փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, ուսուցման հարցերում:

Նախարար Ս. Կարապետյանն առաջարկել է նաև քննարկել երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համաձայանագիր ստորագրելու նպատակահարմարության հարցը, ինչը կնպաստի համագործակցությունն իրավական հիմքերի վրա դնելուն և արդյունավետ դարձնելուն: Նախարարը նշել է, որ իրաքյան կողմի սկզբունքային համաձայնության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի նշված համաձայնագրի նախագիծ` հետագայում երկկողմ շահագրգիռ քննարկումների ներկայացնելու նպատակով: Իրաքի գյուղատնտեսության նախարարն ընդունել է համատեղ համաձայնագրի պատրաստման և ստորագրման ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջարկը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52