
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆ ԱՍԵԼԲՈՐՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին:
Զրուցակիցները քննարկել են ԵՄ հիմնադիր անդամներից մեկի՝ Լյուքսեմբուրգի հետ Հայաստանի համագործակցության խորացմանն ու հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում զարգացնելուն ուղղված հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը և Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են սերտ գործընկերային կապեր հաստատել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Հայաստան-ԵՄ հաջողությամբ ընթացող բանակցությունների համատեքստում կարևորվել է Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին:
Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: