
ԿՀՐԱՊԱՐԱԿՎԵՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԶԵՂՉԵՐԻ ԵՎ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Վաղը՝ սեպտեմբերի 14-ին, տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները:
Մասնավորապես, ՏՄՊՊՀ–ն սպառողների բողոքների հիման վրա ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների, զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը:
ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է նաև գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, մասնավորապես, այնպիսի որակումներ, որոնք կարող են մոլորեցնել սպառողներին և որոշակի խոչընդոտ հանդիսանալ միևնույն գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների համար: