Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
18/09/2012 12:06
Կիսվել

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլե կազմակերպության փոխնախագահ, ֆինանսական կառավարիչ Ռոբերտ Բլումի և ՀՀ-ում ծրագրի տնօրեն Ա. Ղազանչյանի հետ:

Նախարարն ողջունելով հյուրերին` բարձր է գնահատել մինչ օրս կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի արդյունավետությունը և համոզմունք հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

«Մենք զարգացման մեծ հեռանկարներ ունենք, և Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար: Վերջին տարիների ընթացքում պետությունն առավել մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության զարգացմանը: Բոլոր ուղղություններով մեծ ներդրումներ են իրականացվում և պետության կողմից պատշաճ աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: Համաշխարհային բանկի հետ համատեղ «Հեյֆեր փրոջեկտ ինթերնեյշնլ»-ի համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող արոտավայրերի բարելավման և կառավարման ծրագիրը թերևս լավագույններից է, որը նպատակ ունի նվազեցնել աղքատության մակարդակը հանրապետության բարձր լեռնային բնակավայրերում և ընդլայնել կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները», – նշել է նախարարը:

Պրն. Բլումը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, տեղեկացրել է, որ լինելով ծրագրում ընդգրկված մի շարք համայնքներում, տպավորված է աշխատանքների ընթացքով և արդյունավետ է գնահատել դրանց իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր, մասնավորապես, շոշափվել են համայնքների թվի ավելացման խնդիրը: Համագործակցության ուղղությունների ընդլայնման համար նախարարն առաջարկել է ուսումնասիրել ՀՀ-ում գյուղացիական կոոպերատիվների ստեղծման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների բացօթյա տոնավաճառների ավելացմանն աջակցելու հնարավորությունները:

Պրն. Բլումը պատրաստակամություն է հայտնել մանրամասն ուսումնասիրել ներկայացված առաջարկները և տեղեկացնել ընդունված որոշումների մասին:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39