
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆ ՁԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից իշխան ձկան ներմուծումը: Ինչպես նշվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական հայտարարության մեջ՝ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրության իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ, ինչով և պայմանավորված կկիրառվի ներմուծման արգելքը: Այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 27-ից:
Նշենք նաև, որ Ռուսաստանը ձկան ներմուծման արգելք կկիրառի նաև Իսլանդիայի նկատմամբ:
Կսահմանափակվի նաև որոշ մսային և ձկնային ապրանքախմբերի արտադրանքների ներմուծումը Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից: