ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
2012թ. սեպտեմբերի 25-ին տեղի կունենա «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ երրորդ թողարկման` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 5,000 հատ պարտատոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ համակարգի միջոցով:
Ինչպես տեղեկացնում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ից՝ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26):
Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: