
Ուզբեկստանը կավելացնի նավթի ներկրումը Ռուսաստանից
2024 թվականին Ուզբեկստանը կավելացնի նավթի ներկրումը Ռուսաստանից։ Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։
Երկրի իշխանությունները մտադիր են Ղազախստանի Հանրապետության տարածքով Ռուսաստանի Դաշնությունից նավթային հումքի մատակարարումների ծավալը հասցնել մեկ միլիոն տոննայի։
«Դա ամրագրված է համապատասխան եռակողմ փաստաթղթում, որը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին Մոսկվայում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը, Ուզբեկստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ազիմ Ախմեդխաջաևը և Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար Էրլան Ակկենժենովը։