Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ
07/11/2023 22:05
Կիսվել

Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ

Հայաստանն այս տարվա 9 ամիսներին՝ հունվար-սեպտեմբերին, արտահանել է 5 մլրդ 120 մլն 624.3 հազար դոլարի ապրանք, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 44.8 տոկոսով․ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը կազմել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը: Իսկ ինչ վերաբերում է երկրներին, ապա Հայաստանի համար  արտահանման ամենամեծ շուկան շարունակել է մնալ Ռուսաստանը:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկներ արտահանումը կազմել է 2 մլրդ 793 մլն 730.3 հազար դոլար՝ 2022-ի 9 ամիսների նկատմամբ աճելով 87 տոկոսով: Իսկ դեպի Եվրամիության (ԵՄ) երկրներ արտահանումը նվազել է 5.1 տոկոսով՝ կազմելով 575 մլն  511.9 հազար դոլար:

Արտահանման ամենամեծ մասնաբաժինը գնացել է դեպի Ռուսաստան՝ ավելի քան 2 մլրդ 645 մլն դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ  աճը 85 տոկոս է: Այս տարվա 9 ամիսներին արտահանման երկրորդ ամենամեծ ուղղությունը շարունակել է մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները, 9 ամսում Հայաստանից ԱՄԷ արտահանումը կազմել է 665 մլն 462.6 հազար դոլար, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ արտահանման ծավալն աճել է 2.4 անգամ: Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է: 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է 322 մլն 566.6 հազար դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը, ի տարբերություն Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների, շատ մեծ չէ՝ 19.9  տոկոս:

ԵՄ երկրներից ամենաշատ արտահանումն ուղղվել է դեպի Նիդերլանդներ՝ 218 մլն 716.6 հազար դոլարի, աճը 33.8 տոկոս է: Էականորեն աճել են որոշ երկրներ արտահանման ծավալները. 26.7 անգամ աճել է Ռումինիա արտահանումը, 4.6 անգամ՝ Հունաստան արտահանումը,  2.3 անգամ՝ Սլովակիա արտահանումը և այլն:

Ինչ վերաբերվում է արտահանվող ապրանքներին, ապա, ըստ վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 1 մլրդ 104 մլն 251.8 հազար դոլարի, նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ աճը 84.9 տոկոս է:

Արտահանման ծավալներով երկրորդ տեղում մեքենաները, սարքավորումները և մեխանիզմներն են՝ 898 մլն 882.3 հազար դոլարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 2.2 անգամ է: Թեև հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալն այս տարվա 9 ամիսներին նվազել է 12.7 տոկոսով, այնուամենայնիվ, Հայաստանից արտահանման ծավալների մեջ այն երրորդ տեղում է՝ 685 մլն 425.4 հազար դոլարով:

Արտահանման ծավալներում էական է եղել նաև պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը: Հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 633 մլն 984.7 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք:

Էականորեն աճել են նաև Հայաստանից կոշկեղենի, գլխարկների, հովանոցների, կաշվի հումքի, կաշվի, մորթու և դրանցից պատրաստված իրերի, փայտի և փայտյա իրերի և այլ ապրանքների արտահանման ծավալները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52