Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Արսեն Բազիկյան. Հայաստանի լիզինգի շուկայում աճել է և մասնակիցների քանակը, և լիզինգային պորտֆելը
09/11/2023 12:06
Կիսվել

Արսեն Բազիկյան. Հայաստանի լիզինգի շուկայում աճել է և մասնակիցների քանակը, և լիզինգային պորտֆելը

Վերջին եռամսյակի դրությամբ լիզինգի շուկայում փոփոխություններ կան: Մասնակիցների քանակն արդեն 14 է՝ աճման միտումով, իսկ լիզինգային պորտֆելը 150 միլիարդ դրամ է՝ ևս աճման միտումով:

«Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա»-ի անդամների թիվը ևս աճել է: Այժմ կառույցին անդամակցում է լիզինգային ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող 13 ընկերություն, որոնցից 7-ը բանկեր են, մյուսները՝ վարկային կազմակերպություններ:

Հայաստանում լիզինգային շուկայի զարգացման գործում ուղղակի ներդրում ունեն Լիզինգի պետական աջակցության ծրագրերը. ներդրումներն ավելացել են տնտեսության բոլոր ճյուղերում:

«Մեծ տեսակարար կշիռ է զբաղեցնում շինանարարությունը. շինարարական ծավալների աճ ունենք ամբողջ հանրապետությունում: Հաջորդիվ արդյունաբերությունն է, գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը, տրանսպորտը: Տնտեսության այն ճյուղերը, որոնք նոր են ուզում աճ գրանցել, որտեղ սկսվել է մոդեռնիազացիայի գործընթաց՝ հիմնական միջոցների թարմացման և համալրման, լիզինգային գործիքը հենց այդ նպատակին է ծառայում: Այնպես որ լիզինգային ներդրումային պորտֆելը բավականին դիվերսիֆիկացված է: Չունենք այնպիսի ճյուղ, որը շատ գերակշիռ է: Այս առումով կարել է ասել, որ զարգացումը և տնտեսության աճը համաչափ է տեղի ունենում՝ ի հաշիվ լիզինգային տրանսակցիաների», – ասում է «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը:

Բազիկյանը նկատում է, որ շուկայի զարգացման հարցում գործուն դեր ունի օրենսդրությունը: Կարգավորումների արդյունքում ի հայտ են եկել նոր լիզինգային գործիքներ՝ երկրորդային լիզինգ, ենթալիզինգ, հետադարձ լիզինգ, վարձակալություն և այլն:

Լիզինգի շուկայի զարգացման համատեքստում կարևոր է իրազեկումը: Առկա միջոցներին այս տարի ավելացավ նաև Big Projects-ի ու «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա» ՀԿ-ի համատեղությամբ կազմակերպված LEASING EXPO-ն, որը մեկ հարկի տակ ներկայացնում էր շահառուին հետաքրքրող գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ, շինտեխնիկա, արդյունաբերական և արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, օդափոխության համակարգեր, սառնարանային և ջերմոցային տնտեսություն, մատակարարման ու ֆինանասական ծառայություններ առաջարկող շուրջ 100 ընկերություն: Փորձը ցույց է տվել, որ նախադեպը չունեցող այս ցուցահանդեսի պահանջարկն այնքան մեծ է, որ 2024-ին այն կանցկացվի առավել ընդլայնված մասնակցային կազմով:

Ի դեպ, նոյեմբերի 9-ն աշխարհում նշվում է որպես Լիզինգի միջազգային օր: «Բիզնես 24»-ն այս կապակցությամբ շնորհավորում ու բեղմնավոր աշխատանք է մաղթում լիզինգային շուկայի մասնակիցներին՝ ոլորտի նոր ձեռքբերումները լուսաբանելու պատրաստակամությամբ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12