
Հնդկաստանը և ԱՄՆ-ն նոր ներդրումային հիմնադրամ են բացել
Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները նոր հիմնադրամ են ստեղծել, որը նախատեսված է ներդրողների ուշադրությունը հարավասիական հանրապետություն գրավելու համար։ Այս մասին ասել է Հնդկաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Պիյուշ Գոյալը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին:
Կողմերն ակնկալում են այսպիսով գրավել ներդրողների ուշադրությունն ու կապիտալն ուղղել Հնդկաստան:
Մեկնաբանելով իր կարճատև հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ Գոյալը նշել է, որ Հնդկաստանը և Միացյալ Նահանգները նույն տեսակետն ունեն կլիմայի փոփոխության հետ կապված հարցերի վերաբերյալ։ Կողմերը նաև մի շարք տնտեսական հարցեր են քննարկել՝ APEC-ի գագաթնաժողովը համարելով ստացված: