Տնտեսական

USD BUY - 364.50+0.50 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 87.70+0.56 WTI - 82.65+1.35
COMEX:  GOLD - 4017.90-1.39 SILVER - 57.30-2.00
COMEX:  PLATINUM - 1599.50-0.87
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.62-0.07 EUR/GBP - 1.1399+0.20
FOREX:  EUR/USD - 1.1399+0.20 GBP/USD - 1.3296-0.04
STOCKS RUS:  RTSI - 877.11-2.02
STOCKS US: DOW JONES - 52747.32+1.03 NASDAQ - 24876.91-0.22
STOCKS US: S&P 500 - 7428.78+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10871.02+0.83 CAC40 - 8458.78+0.63
STOCKS EUR:  DAX - 25464.01+0.41
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը նվազել է
20/11/2023 13:55
Կիսվել

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը նվազել է

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանը Ռուսաստան է արտահանել մոտ 53.5 հազար տոննա գինի, ինչը 1.8%-ով պակաս է 2022 թվականի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Վրաստանը Ռուսաստան է արտահանել 53.54 հազար տոննա գինի՝ 144 միլիոն դոլար արժողությամբ, 2022 թվականի տասն ամիսների ընթացքում նույն ցուցանիշը կազմել է 54.54 հազար տոննա՝ 128.9 միլիոն դոլարի։ Գինու բաժինը Ռուսաստան ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 26.3%:

Ռուսաստան հանքային ջրի, ինչպես նաև շաքար պարունակող գազավորված ըմպելիքների մատակարարումների ծավալն աճել է 1.4 անգամ՝ կազմելով ավելի քան 166 հազար տոննա։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաների արտահանմանը, ապա տասն ամսում մատակարարվել է 4959 մեքենա։ Այս ցուցանիշը 1.2 անգամ գերազանցում է 2022 թվականի նույն տվյալները, սակայն փոքր-ինչ տարբերվում է այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսների ցուցանիշներից։ Դա պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված մեքենաների արտահանման և վերաարտահանման համար Ռուսաստանի Դաշնություն՝ կապված Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հետ, իսկ սեպտեմբերի 26-ից նմանատիպ սահմանափակումներ են մտել ավտոմեքենաների համար, որոնք Վրաստան են ներկրվել Եվրոպայից։

Ռուսաստանից Վրաստան ապրանքների ներմուծումը հունվարից սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.4 միլիարդ դոլար, ինչը 4.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03