ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 39 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 84 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 84.5 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են դրամով վարկավորման ծավալի անկում և դոլարով վարկավորման ծավալի աճ:
Նշենք, որ սսեպտեմբերի 10-23-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 59.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 74.6 մլն ԱՄՆ դոլար: