ԲԱՆԿԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Ընթացիկ տարվա օգոստոսին ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր հատվածներում իրականացված վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը կազմել է 0.8%: Բացարձակ արտահայտությամբ ժամկետանց դասակարգված վարկերի ծավալը կազմել է 12.6 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ ամսվա համեմատությամբ ցուցանիշն աճել է 13%-ով:
Հաշվետու ամսում երկարաձգված վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 2.2%-ը: Վարկերի մնացյալ 97%-ը դասակարգվել են որպես ժամկետային վարկային ներդրումներ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ օգոստոսին հայաստանյան 21 առևտրային բանկերի վարկային ներդրումների համախառն ծավալը կազմել է 1500.0 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ ամսվա համեմատությամբ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալն աճել է 1.3%-ով: