Ֆինանսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 72.79-0.55 WTI - 69.38-0.52
COMEX:  GOLD - 2631.50-0.36 SILVER - 30.29+0.46
COMEX:  PLATINUM - 952.60+1.36
LME:  ALUMINIUM - 2527.00-0.30 COPPER - 8912.00-0.32
LME:  NICKEL - 15292.00-0.42 TIN - 28542.00-0.51
LME:  LEAD - 1986.00+0.30 ZINC - 2984.50+0.44
FOREX:  USD/JPY - 156.98+0.27 EUR/GBP - 1.039-0.45
FOREX:  EUR/USD - 1.039-0.45 GBP/USD - 1.2529-0.33
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42906.95+0.16 NASDAQ - 19764.89+0.98
STOCKS US: S&P 500 - 5974.07+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 39036.85-0.32 TOPIX - 2727.26+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+1.08 SSEC - 3393.53+1.26
STOCKS EUR:  FTSE100 - 8102.72+0.22 CAC40 - 7272.32-0.03
STOCKS EUR:  DAX - 19848.77-0.18
24/12/2024  CBA:  USD - 395.75+0.17 GBP - 496.07-0.26
24/12/2024  CBA:  EURO - 411.42+0.33
24/12/2024  CBA:  GOLD - 33257.09-19.42 SILVER - 376.68+10.46
ԿԲ-Ն ԱՐԳԵԼԵԼ Է «ԶՈԼՈՏԱՅԱ ԿՈՐՈՆԱ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
09/10/2012 09:54
Կիսվել

ԿԲ-Ն ԱՐԳԵԼԵԼ Է «ԶՈԼՈՏԱՅԱ ԿՈՐՈՆԱ»-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները և հանձնարարել «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Զոլոտայա Կորոնա» վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրերը հնարավոր սեղմ ժամկետներում լուծելու և այդ մասին հաճախորդներին տեղեկացնելու ուղղությամբ:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական հայտարարության մեջ` կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում պարզվել է, որ «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորն առանց որևէ պատճառաբանության բազմիցս չի ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու հնարավորությունը:

Կենտրոնական բանկը գրություններ է ուղղել «Զոլոտայա Կորոնա» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորին, որոնցով տեղեկացրել է Համակարգով որոշ հայաստանյան առևտրային բանկերի մասնաճյուղերի չսպասարկման մասին և առաջարկել է անհապաղ ապահովել Համակարգի մասնակից բանկերի բոլոր տարածքային ստորաբաժանումների սպասարկման հնարավորությունը: Միաժամանակ, գրությամբ նախազգուշացվել է, որ հակառակ պարագայում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում կընդունի հայաստանյան բանկերի` Համակարգում մասնակցության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

ԿԲ-ն գտնում է, որ Համակարգը չի ապահովում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տարածքային բոլոր ստորաբաժանումների սպասարկումը և վտանգում է Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը մինչ այս որոշել էր նաև ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները՝ նույն պատճառաբանությամբ:

24/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.75
+0.17
Եվրո (EUR)
411.42
+0.33
Ռուբլի (RUR)
3.97
+0.04
Լարի (GEL)
141.09
-0.11
33257.09
-19.42
Արծաթ
376.68
+10.46