GM-Ը ԵՎ PEUGEOT-Ն ԿՍՏԵՂԾԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Ռազմավարական ալյանսի շրջանակներում ամերիկյան General Motors-ը ու ֆրանսիական PSA Peugeot Сitroen-ը քննարկում են համատեղ ձեռնարկություն ստեղծելու հարցը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին General Motors ավտոկոնցեռն ու ֆրանսիական ավտոարտադրող PSA Peugeot Сitroen ընկերությունը հայտարարել էին համատեղ գլոբալ ռազմավարական ալյանս ստեղծելու իրենց մտադրության մասին: Ըստ վերլուծաբանների` այս երկու խոշոր ավտոարտադրողների կողմից համատեղ ալյանսի ստեղծման հիմնական նպատակը եվրոպական ավտոշուկայում ընկերությունների վաճառքի ծավալների ընդլայնում է: