Չինաստանի փոխնախագահը կոչ է արել հզոր խթան հաղորդել համաշխարհային տնտեսության աճին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Հան Չժենը Imperial Springs 2023 միջազգային ֆորումի բացման արարողության ժամանակ կոչ է արել ավելի հզոր խթան տալ համաշխարհային տնտեսության աճի վերականգնման համար:
Չինաստանի կառավարությունը մտադիր է «խստորեն հավատարիմ մնալ եպայմանավորվածություններին», նպաստել «թեժ խնդիրների» լուծմանը քաղաքական մեթոդներով և համախմբել ջանքերը գլոբալ ռիսկերին և մարտահրավերներին դիմակայելու համար։
Պաշտոնյան նշել է, որ Չինաստանը կձգտի գործնականում կյանքի կոչել գլոբալ կառավարման հայեցակարգը, որը հենվում է համատեղ ջանքերի համակարգման վրա և ապահովում է համընդհանուր հասանելիություն համագործակցության արդյունքներին։