Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է
07/12/2023 09:00
Կիսվել

Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է

Օրերս Ֆասթ Բանկի և լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբի միջև գործակցության մեկնարկ է տրվել։ Այսուհետ Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է: Գործակցության շրջանակում Բանկը նախատեսում է աջակցել լեգենդար «Արարատ»-ին, լինել հայկական ֆուտբոլի կողքին և նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

«Բոլորս էլ գիտենք, թե «Արարատ» ակումբն իր պատմական նվաճումներով ինչ յուրահատուկ տեղ ունի հայկական սպորտում և հայ ֆուտբոլասերների սրտերում։ Եվ այս տարի, երբ լրանում է «Արարարտ 73»-ի հաղթանակի 50-ամյակը, այս համագործակցության մեկնարկը հիանալի առիթ է՝ ևս մեկ անգամ մարդկանց հնարավորություն տալու վերհիշել հաղթական էմոցիաները, ինչպես նաև նոր ճանապարհ անցնելու լեգենդար ակումբի հետ։ «Արարատը» համալրում է մեր սպորտային գործընկերների ընտանիքը՝ վերահաստատելով Ֆասթ Բանկի հանձնառությունը՝ նպաստել հայկական սպորտի զարգացմանը», – ասել է Ֆասթ Բանկի ներկայացուցիչ Դավիթ Թույսուզյանը։

Ֆասթ Բանկի և «Արարատ» ակումբի գործակցության մեկնարկը տրվել է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում։  «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը ակումբի ներկայիս ֆուտբոլիստների հետ շրջայց են կատարել Բանկի նորարար ու ժամանակակից սրահում, ծանոթացել են նաև Հայաստանում և տարածաշրջանում միակ՝ ամբողջովին ավտոմատացված պահատուփերի համակարգին։

«Շատ ուրախ ենք համագործացության համար Ֆասթ Բանկի հետ: Կարծում եմ շատ փոխշահավետ համագործակցություն կլինի, քանի որ ինչպես Ֆասթ Բանկը ձգտում է իր ոլորտում լինել լավագույնը, այնպես էլ «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է խաղադաշտում լինել լավագույնը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր համագործակցություն կստացվի», – ասել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։

Հավելենք, որ 2023թ․ խորհրդանշական է «Արարատ»-ի համար․ շուրջ կես դար առաջ՝ 1973 թվականին,  թիմը հաղթանակ է տոնել ԽՍՀՄ առաջնության և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում։ Կիևի «Դինամոյի» հետ հիշարժան խաղում գրանցելով ոսկե դուբլ՝ «Արարատ»-ը հայ երկրպագուներին պարգևել է ուրախության լիարժեք ակնթարթներ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25