Կրիպտո

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
Երևանում կկայանա 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը
08/12/2023 13:54
Կիսվել

Երևանում կկայանա 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով առաջին B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 13-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կկայանա խաղային ոլորտի առաջին՝ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 333 000 FTN, կամ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար։ Խաղային ինդուստրիայի այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, 1x2Network-ը, Tom Horn Gaming-ը, KA Gaming-ը և Spinomenal B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 50 միջազգային կազմակերպությունների թվում են։ B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։

B.F.T.H. Arena մրցանակաբաշխության հաղթողները կհայտարարվեն հետևյալ 6 անվանակարգում` «Առցանց խաղատան լավագույն խաղ», «Լավագույն FTN կազինո խաղ», «Լավագույն խաղային դիզայն», «Լավագույն խաղային սյուժե», «Լավագույն Bahamut խաղ» և «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ»։

«Տեխնիկական առաջադրանքներում մենք նշել ենք ոչ միայն այն, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում։ Մրցանակի հավակնող մշակող թիմերից ու կազմակերպություններից ակնկալում  ենք ստեղծարար միտք, նորարարական լուծումներ, ներկայացուցչական դիզայնով խաղեր և մրցակցության արժանի արդյունք», – նշել է B.F.T.H. Arena մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:

Հայտերի ներկայացման ընթացքի թափանցիկությունն ապահովել է աուդիտ իրականացնող DBS Assure միջազգային ընկերությունը, որը վերահսկում է թեկնածուների նախնական ընտրության գործընթացը՝ ապահովելով բոլոր քայլերի թափանցիկությունը, անաչառությունն ու անվտանգությունը։

Մրցանակաբաշխության ընթացքում գնահատումը կիրականացվի բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն կունենան աջակցել քվեարկությանը։

Հավելենք, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը կբաշխվի 6 լավագույնների միջև և կուղղվի հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83