Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
23/10/2012 16:33
Կիսվել

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում:

Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է հատկապես միջխորհրդարանական համագործակցության դերը: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, վստահություն է հայտնել, որ վերջիններս, լավագույնս օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական խումբն արդյունավետ գործունեություն է ծավալում նաեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման ուղղությամբ: Այդուհանդերձ, ըստ Հովիկ Աբրահամյանի, առեւտրատնտեսական համագործակցության և քաղաքական հարաբերությունների մակարդակներն անհամապատասխան են, գոյություն ունի մեծ ներուժ, եւ այս տեսանկյունից եւս կարեւորվում է շվեյցարացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Շվեյցարիա-ԱՊՀ համատեղ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, Ժնեւի կանտոնալ խորհրդարանի պատգամավոր Գի Մեթանը կարեւորել է այն սերտ հարաբերությունները, որ առկա են երկու երկրների միջեւ: Նրա խոսքով՝ այդ կապերի հետագա խորացման, հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա աշխուժացման նպատակ է հետապնդում պատվիրակության այցը Հայաստան: Նա եւս կարեւորել է Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ դրանում աստիճանաբար ավելի մեծ տեղ է տրվում տնտեսական բաղադրիչին: Գի Մեթանը նշել է, որ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության բացմամբ երկկողմ հարաբերություններում սկսվել է նոր փուլ. այն բնորոշվում է հատկապես տնտեսական ու մշակութային կապերի հաստատմամբ եւ ամրապնդմամբ:

Երկու երկրների միջեւ բարեկամության եւ փոխադարձ վստահության հաստատման գործում երկուստեք ընդգծվել է Շվեյցարիայի հայ համայնքի դերակատարությունը: Գոհունակությամբ նշվել է, որ պատվիրակության մաս են կազմում ինչպես Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Լյուկ Բարթասան, այնպես էլ շվեցարահայ համայնքի գործարար ներկայացուցիչներ:

Լյուկ Բարթասան նշել է, որ իրենք տպավորված են Հայաստան կատարած այցից, ունեցած արդյունավետ հանդիպումներից, որոնցից ակնկալում են գործնական արդյունքներ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08