ԱՅՍ ՏԱՐԻ ԽԱՂՈՂԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանից խաղողի արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունվար-սեպտեմբերին մեր երկրից արտահանվել է 3620,5 տոննա թարմ (չորացրած) խաղող: Արտահանված խաղողի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 3.43 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2011 թվականի այս նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել էր 1.2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով էր 1498,6 տոննա խաղող: