Տնտեսական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
ՎԱՐՉԱՊԵՏ. 2013Թ.-Ի ՀԱՄԱՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ 6.2% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
30/10/2012 17:15
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. 2013Թ.-Ի ՀԱՄԱՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ 6.2% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ելույթով հանդես է եկել և 2013 թվականի պետական բյուջեի նախագծի սկզբունքային կետերը ներկայացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշվել է, որ 2013  թվականի պետական բյուջեի նախագիծը հիմնված է երեք սկզբունքների վրա. առաջին սկզբունքը տնտեսության մրցունակության ապահովումն է, երկրորդը` մարդկային կապիտալի զարգացումը, երրորդը` արդյունավետ ինստիտուտների առկայությունը:

2013 թվականի բյուջեում թիրախավորել են հետևյալ չորս կարևոր նպատակները.

– Տնտեսական աճի պահպանում (Կառավարությունն այս տարվա կտրվածքով իրատեսական է համարում շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշը և խնդիր է դրել՝ 2013  թվականին պահպանել բարձր տնտեսական աճի ցուցանիշը ու հստակ միջոցառումներ իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացիայի խորացման համար),  

– Սոցիալական քաղաքականության մեջ արմատական փոփոխությունների իրականացում (սոցիալապես խոցելի խավերի համար կստեղծվեն հնարավորություններ` կրթություն ստանալու, աշխատանք ձեռք բերելու, պետության միջոցների հաշվին վերապատրաստման ծրագրերին մասնակցելու: Երաշխավորելու է խոցելի խավերի համար առողջապահական ապահովվածությունը, և միայն վերջին հերթին շեշտադրում է արվելու լրացուցիչ սոցիալական նպաստների ավելացման վրա):

– Գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավում (Կառավարությունը խնդիր է դրել բարելավել առևտրի պայմանները, հարկային վարչարարությունն ու դատական պրակտիկան, ինչպես նաև նզացեցնել բյուրոկրատական գործընթացները, և զարգացնել Խորը և համապարփակ ազատ առևտրի բանակցությունները ԵՄ-ի հետ):

– Մակրոտնտեսական կայունության ապահովում  (Կառավարությունը խնդիր է դրել 2013 թվականին իրականացնել բավականին զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով հավանական ռիսկերի դրսևորումները: 2013 թվականի համար սպասվում է 6.2% տնտեսական աճ):

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Համաշխարհային բանկի հետ, որ եթե համաշխարհային բացասական ազդեցությունները մեր երկրի բյուջեի կատարողականի վրա բացասաբար ազդեն, ապա Հայաստանն անմիջապես կարող է ստանալ 100 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն:

«Հակաճգնաժամային հիմնադրամում էլ ունենք 1 միլիարդ 100 մլն դոլար: Բացասական դրսևորումների պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրամից ակնկալել այս ֆինանսական միջոցների ստացումը՝ բացասական ռիսկերի չեզոքացման նպատակով», – հավելել է վարչապետը:

Նիստում ներկայացվել է նաև 2013  թվականի պետական բյուջեի ծախսերն՝ ըստ տոկոսների. այսպես, պետական բյուջեի նախագծով ծախսերի գերակշիռ մասը՝ 84,7 տոկոսը, ներառում են հետևյալ հինգ ոլորտները՝ սոցիալական բնագավառի ծախսեր՝ 41,8 տոկոս, պաշտպանություն` 21,1 տոկոս, տնտեսության ճյուղերը՝ 14,1 տոկոս, պետական պարտքի սպասարկումը՝ 4,6 տոկոս, համայնքների բյուջեների ֆինանսավորման համահարթեցման դոտացիաներ՝ 3,1 տոկոս:

Հայաստանը, միջազգային կազմակերպությունների գնահատականներով, 2013 թվականին դասվելու է միջին կամ ավելի ցածր ծանրության բեռ ունեցող երկրների շարքին:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9