ԿՀՐԱԺԱՐՎԻ ԱՐԴՅՈ՞Ք ԹՈՒՐՔԻԱՆ ԵՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Թուրքիան կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու իր մտադրությունից, եթե մինչև 2023 թվականը հարցի շուրջ Բրյուսելի հետ տարվող բանակցություններում վերջնական համաձայնություն չհաստատվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բեռլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Ի պատասխան Թուրքիայի վարչապետի հայտարարության՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Եվրամիությունը մտադիր է շարունակել Անկարայի հետ բանակցությունները՝ չնայած առկա տարաձայնությունններին, որոնցից գլխավորը՝ Թուրքիայի կողմից Կիպրոսի ճանաչման հարցն է:
Նշենք. որ Թուրքիան հավակնում է դառնալ ԵՄ անդամ 2005 թվականից՝ ունենալով «համապատասխան թեկնածուի» կարգավիճակ:
Կիպրոսը ԵՄ անդամ է դարձել 2004 թվականին: