Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Իտալիայում կարծում են, որ իրավիճակը Կարմիր ծովում կարող է հանգեցնել տնտեսական ճգնաժամի
25/12/2023 14:10
Կիսվել

Իտալիայում կարծում են, որ իրավիճակը Կարմիր ծովում կարող է հանգեցնել տնտեսական ճգնաժամի

Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն կարծում է, որ իրավիճակը Կարմիր ծովում, որտեղ Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման զինված կողմնակիցները ակտիվացել են, կարող է տնտեսական ճգնաժամ առաջացնել։

«Ես ահազանգեցի և հայտնեցի իմ մտահոգությունները երկու շաբաթ առաջ, և, ցավոք, դրանք ճիշտ են, քանի որ նավերն այլևս չեն անցնում Կարմիր ծովով, ուստի ծախսերն ավելանում են, քանի որ նրանք պետք է շրջեն Աֆրիկայում, բարձրանում են նաև ապահովագրության ծախսերը: Հետևանքները հետո կզգան բոլորը, այդ թվում՝ ապրանքների ինքնարժեքի և էլեկտրաէներգիայի վճարների տեսքով։ Այդ իսկ պատճառով մենք պետք է քայլեր ձեռնարկենք, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ տնտեսական հերթական ճգնաժամը», – ասել է իտալացի պաշտոնյան:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրները որոշել են մասնակցել ԱՄՆ-ի Prosperity Guardian գործողությանը` ապահովելու նավարկության ազատությունը և Կարմիր ծովում նավերի պաշտպանությունը: Սակայն դեկտեմբերի 22-ին El Confidencial թերթը հայտնեց, որ պաշտոնական Մադրիդը վետո է դրել ամերիկյան գործողությանը եվրոպական մասնակցության վրա։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58