2023թ.-ին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.0%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին՝ 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2.0%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերը 2022թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել 0.6%-ով։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 0.5%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-դեկտեմբերի համեմատ աճել են 8.5%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 2.8%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 6.8%-ով։
Առողջապահության գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 3.1%-ով։
Տրանսպորտի գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 1.1%-ով։
Կապի ծառայությունների գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով։
Հանգստի և մշակութային գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 5.3%-ով։
Կրթության գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 4.7%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 6.6%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ հունվար-դեկտեմբերի համեմատ աճել են 5.7%-ով։