Թուրքական լիրան դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ առաջին անգամ հասել է պատմական նվազագույնի։ Համաձայն առցանց առևտրի տվյալների՝ լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ իջել է ավելի քան 30 միավոր:
Հինգշաբթի բորսայում առևտուրը սկսվել է մեկ դոլարի դիմաց 29.95 լիրայով և այժմ հասել է 30.004-ի: Այս ցուցանիշը, սակայն, վերջնական չէ։
Հնարավոր է, որ առևտրային օրվա վերջում լիրան կրկին ամրապնդվի մեկ դոլարի դիմաց 30 լիրա մակարդակից ցածր, սակայն տեղացի փորձագետները հստակ կանխատեսումներ չեն անում։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ կոշտ ազդել արժույթի առևտրի վրա և խոշոր ներդրումներ անել ազգային արժույթի փոխարժեքի անկման դեպքում։
Եվրոն այս պահին վաճառվում է 33.08 լիրայով։
Թուրքական արժույթի կտրուկ անկումը սկսվել է 2023 թվականի մայիսին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից, ինչպես նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշումից հետո։ Հիմնական տոկոսադրույքը նախորդ տարվա հունիսի 8.5%-ից դեկտեմբերին հասել է 42.5%-ի։ Հնարավոր է, որ այն շարունակի աճել։