
Վլադիմիր Պուտինը վստահ է, որ գնաճային իրավիճակը Ռուսաստանում կբարելավվի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ գնաճային իրավիճակը երկրում կբարելավվի։ Այս կարծիքը նա հայտնել է Հեռավորարևելյան ձեռներեցների հետ հանդիպմանը։
«Դուք ասացիք, որ կարծես թե գնաճի պատճառով լավ չի լինելու, ավելի լավ է լինելու»,- վստահեցրել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի Բանկի գործողությունների զգալի մասն ուղղված է գնաճի զսպմանը։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ իրենք, այնուամենայնիվ, կհասնեն նպատակային ցուցանիշներին: