ԱՄՀ ղեկավարը կմասնակցի Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան հունվարի վերջին կայցելի Շվեյցարիա և Իտալիա։ Այս մասին հայտնել է ԱՄՀ-ի խոսնակը:
ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան և գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը հունվարի 15-19-ը Դավոսում կմասնակցեն 2024 թվականի Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպումներին:
Գեորգիևան և Գոպինաթը ֆորումի շրջանակում կմասնակցեն մի շարք թեմատիկ քննարկումների: Այնուհետև գործադիր տնօրենը կմեկնի Հռոմ հունվարի 28-29-ը՝ մասնակցելու Իտալիա-Աֆրիկա գագաթնաժողովին, որը կազմակերպում է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին: