Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայում
Tesla-ն հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը գրեթե ամբողջությամբ կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում:
Պատճառ է նշվում սարքավորումների անբավարարությունն, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով:
Այս խնդրի առաջ արդեն կանգնել են մի շարք երկրների արտադրական և փոխադրող ձեռնարկություններ:
Եմենի հութի ապստամբների գործողությունները Կարմիր ծովում սպառնում են ծովով բեռնափոխադրումներ իրականացնողների գործունեությանը ևս: Օրինակ, օրերս Զարգացող երկրների հետազոտական և տեղեկատվական կենտրոնը մտահոգություն հայտնեց, որ Հնդկաստանի արտահանումը կարող է կրճատվել 30 միլիարդ դոլարով՝ Կարմիր ծովում նավագնացության սպառնալիքի պատճառով: