ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 41 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 54 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 54 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների աճ:
Նշենք, որ հոկտեմբերի 22-28 ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 36.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46.7 մլն ԱՄՆ դոլար: