
Oxfam. տասը տարում ի հայտ կգա աշխարհի առաջին տրիլիոնատերը
Oxfam միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում աշխարհում կարող է ի հայտ գալ առաջին տրիլիոնատերը։
Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ընկերությունից հայտարարել են, որ 2020-ից ի վեր աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց՝ Իլոն Մասկի, Բեռնար Առնոյի և նրա ընտանիքի, Ջեֆ Բեզոսի, Լարի Էլլիսոնի և Ուորեն Բաֆեթի կարողություններն աճել են 114%-ով:
Oxfam-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ամիթաբ Բեհարի փոխանցմամբ՝ աշխարհի առաջատար հինգ միլիարդատերերը կրկնապատկել են իրենց հարստությունը, բայց գրեթե 5 միլիարդ մարդ ավելի աղքատ է դարձել:
Հիշեցնենք՝ այժմ աշխարհի ամենահարուստ մարդը ամերիկացի գործարար, Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկն է: Նրա ունեցվածքը շուրջ 250 միլիարդ դոլար է։