Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ԵՄ-ն կարող է սննդի մատակարարման խնդիրներ ունենալ
19/01/2024 16:10
Կիսվել

Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ԵՄ-ն կարող է սննդի մատակարարման խնդիրներ ունենալ

Կարմիր ծովում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել եվրոպական շուկա պարենային ապրանքների, մասնավորապես մրգի և սուրճի մատակարարման խաթարմանը, ինչն իր հերթին կարող է առաջացնել որոշ ապրանքների պակաս և հանգեցնել գների բարձրացման։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ Ասիայից Եվրոպա սնունդ տեղափոխող նավերը ստիպված են ավելի երկար ու թանկ երթուղիներով անցնել, որոնք շրջանցում են Կարմիր ծովը։ Դա անխուսափելիորեն կազդի եվրոպացի սպառողի համար ապրանքների վերջնական արժեքի վրա: Բացի այդ, որոշ ապրանքներ, որոնց պահպանման ժամկետը կարճ է, մեծ է հավանականությունը, որ չեն հասնի իրենց նպատակակետին, քանի որ դրանք կփչանան ճանապարհին, իսկ մյուսները կհասնեն երկար ուշացումով, ինչի արդյունքում որոշ ապրանքներ կարող են անհետանալ եվրոպական շուկայից։

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Եմենի հութի ապստամբ շարժում՝ Անսար Ալլահը հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա, որ նրա հետ փոխկապակցված նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ ալ-Ալ-ի ջրերով:

Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գնահատականների, հութիները Կարմիր ծովում անցած տարվա նոյեմբերի կեսերից հարձակվել են ավելի քան 20 քաղաքացիական նավերի վրա: Քանի որ իրավիճակը վատթարանում է, շատ ընկերություններ որոշել են շեղել նավերի ուղղությունը, որոնք սովորաբար Եվրոպա էին ուղևորվում Սուեզի ջրանցքով Հարավային Աֆրիկայի Բարի Հույս հրվանդանով:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46