Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ  ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ KFW ԲԱՆԿԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 40 ՄԼՆ ԵՎՐՈ
14/11/2012 15:35
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ KFW ԲԱՆԿԸ ԿՏՐԱՄԱԴՐԻ 40 ՄԼՆ ԵՎՐՈ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիրը: Դա հնարավորություն է ընձեռելու ֆինանսավորել ևս 30-ից 40 փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ:

Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախատեսվում է տրամադրել նաև դրամաշնորհային միջոցներ՝ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:

Ստորագրման արարողությանը ներկա են եղել Ռայներ Մորելը՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, Անդրեաս Գիսը` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կովկասյան տարածաշրջանի ղեկավարը, Դավիդ Բետոլազան` KfW բանկի տարածաշրջանային տնօրենը, Վեռոնիկա Պլիատսը` KfW բանկի էներգետիկայի ծրագրերի ղեկավարը:

Պայմանագրի ստորագրման արարողության շրջանակներում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին, և այս բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում:  ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը և կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:

Հիշեցնենք, որ 2004թ. ապրիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և ՀՀ կառավարության միջև կնքված «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2004թ. նոյեմբերի 24-ին կնքվել էին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6.0 մլն եվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային  պայմանագրեր: Վարկը գերմանական KfW բանկի կողմից  ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել էր արտոնյալ պայմաններով: Ծրագիրը իրականացվել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետհամատեղ:

Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը, 2010թ. մայիսի 3-ին Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակներում KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրվել էին ծրագրի երկրորդ փուլի 18 միլիոն եվրոյի վարկային և 1.5 միլիոն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:

Վարկային ծրագրի նպատակն է` մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող ՓՀԷԿ-երին` վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող ՓՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը և տնտեսության հետագա զարգացմանը:

 Ծրագրի դրամաշնորհի գումարը օգտագործվում է բացառապես մրցութային կարգով ընտրված ‎ֆինանսական և տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու  նպատակով:

Առ այսօր Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի առաջին և երկրորդ փուլերի շրջանակում վերաֆինանսավորման է հաստատվել 26 ՓՀԷԿ, որոնց դրվածքային հզորությունը կազմում է 62.4 ՄՎտ:  

ՓՀԷԿ-երի վարկավորումը իրականացվում է ծրագրի 16 գործընկեր բանկերի կողմից ՀՀ դրամով, առավելագույնը 10.5% տոկոսադրույքով, որից հետո վարկը ներկայացվում է Գերմանահայկական հիմնադրամ՝ վերաֆինանսավորման նպատակով: Գործընկեր բանկերի վերաֆինանսավորումը նույնպես իրականացվում է  ՀՀ դրամով, մինչև 12 տարի ժամկետով:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15