MOODY'S. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՊԱԿԱՍ ՄՐՑՈՒՆԱԿ
Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը վերանայել և մեկ աստիճանով կրճատել է Ֆրանսիայի երկարաժամկետ պարտավորությունների գծով վարկանիշը՝ սահմանելով այն Aa1 մակարդակում: Վարկանիշի գծով կանխատեսումը «բացասական» է: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանում են Moody’s-ի վերլուծաբանները՝ վարկանիշի կրճատման հիմնական պատճառը Եվրոգոտու պարտքային ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսության մրցունակության շարունակական անկում է և տնտեսությունում առկա կառուցվածքային խնդիրների խորացումը: