Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Mozilla. Apple-ի բրաուզերի նոր կանոնները «ցավոտ» են Firefox-ի համար
06/02/2024 19:18
Կիսվել

Mozilla. Apple-ի բրաուզերի նոր կանոնները «ցավոտ» են Firefox-ի համար

Apple-ի նոր կանոնները Եվրամիությունում ենթադրում են, որ Firefox-ի պես բրաուզերները վերջապես կարող են կիրառվել iOS-ում: Թեև սա կարող է ողջունելի փոփոխություն թվալ, Mozilla-ի խոսնակ Դամիանո ԴեՄոնտեն The Verge-ին տեղեկացրել է, որ «չափազանց հիասթափված է» իրադարձությունների նման զարգացումից:

«Մենք դեռ վերանայում ենք տեխնիկական մանրամասները, բայց չափազանց հիասթափված ենք Apple-ի առաջարկած ծրագրից, որը սահմանափակում է նոր հայտարարված BrowserEngineKit-ը ԵՄ հատուկ հավելվածներով», – ասում է ԴեՄոնտեն: «Դրա հետևանքը կլինի ստիպել Firefox-ի նման անկախ բրաուզերին ստեղծել և պահպանել երկու առանձին բրաուզերի իրականացում»:

iOS 17.4-ում Apple-ն այլևս չի ստիպի ԵՄ-ի բրաուզերներին օգտագործել WebKit՝ հիմքում ընկած շարժիչը, որն ապահովում է Safari-ն: Փոփոխությունը դուռ է բացում այլ հայտնի շարժիչների համար, ինչպիսիք են Blink-ը, որն օգտագործում են Google Chrome-ը և Microsoft Edge-ը, ինչպես նաև Gecko-ն՝ Firefox-ի կողմից օգտագործվող շարժիչը: Սա նաև նշանակում է, որ երրորդ կողմի բրաուզերները կարող են լիովին գործել iOS-ում՝ առանց WebKit-ի հետ կապված որևէ սահմանափակումների:

IDram

Չնայած դրան, Mozilla-ն պնդում է, որ փոփոխությունները միայն ԵՄ-ում տարածելը կդժվարացնի բրաուզերների համար տարբեր տարբերակների փոփոխումը: «Apple-ի առաջարկները չեն տալիս սպառողներին կայուն ընտրություններ՝ հնարավորինս ցավոտ դարձնելով մյուսների համար Safari-ին մրցունակ այլընտրանքներ ապահովելը», – ավելացնում է ԴեՄոնտեն: «Սա ևս մեկ օրինակ է, որ Apple-ը խոչընդոտներ է ստեղծում՝ կանխելու բրաուզերի իրական մրցակցությունը iOS-ում»:

Mozilla-ն միակ մշակողը չէ, որը քննադատում է Apple-ի նոր կանոնները, որոնք տարածվում են նաև խաղերի հոսքային հավելվածների, այլընտրանքային հավելվածների խանութների և կողմնակի բեռնման վրա: Epic-ի գործադիր տնօրեն Թիմ Սուինին նոր տերմիններն անվանել է «սարսափ շոու», մինչդեռ Spotify-ն ասել է, որ փոփոխությունները «ֆարս են»: Apple-ի ուղեցույցները դեռևս սպասում են ԵՄ հանձնաժողովի հաստատմանը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58