Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՈՍԿՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
21/11/2008 12:51
Կիսվել

ՈՍԿՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ

ԱՄՆ դոլարով արտահայտված ոսկու պահանջարկը 2008թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում աճել է 45%-ով և հասել է 32 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնվում է «Ոսկու Համաշխարհային Խորհուրդ» կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ պահանջարկի նման աճը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանք է: Ներդրողները փնտրում են ակտիվներ, որոնք կարող են աճել կամ էլ մնացած ակտիվների հետ համեմատած ավելի քիչ նվազել:
Տոննաներով արտահայտված ոսկու պահանջարկը աճել է 18%-ով: Սույն աճի մեջ ամենամեծ ներդրումը ունեն այն հիմնադրամները, որոնք բորսաներում ոսկու մեջ են կատարում ներդրումները:

Ոսկու մանրածախ պահանջարկը եռամսյակի ընթացքում աճել է 121%-ով և կազմել է 232 տոննա: Ոսկու գնման ամենամեծ ծավալները արձանագրվել են Շվեցարիայի, Գերմանիայի և ԱՄՆ շուկաներում:

Թանկարժեք զարդերի շուկայում նույնպես նկատվում է պահանջարկի աճ, որը կազմել է 18 միլիարդ դոլար: Սույն պահանջարկի աճը ավելի զգալի դարձավ, երբ ոսկու գինը նվազեց մեկ ունցիայի համար 800 դոլարի սահմաններից: Թանկարժեք զարդերի պահանջարկի ամենամեծ աճը գրանցվել է Հնդկաստանում` 65%: Մերձավոր արևելքում, Ինդոնեզիայում և Չինաստանում այդ թիվը կազմել է 40%: Իսկ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում վերոնշյալ թիվը կրճատվել է համապատասխանաբար 9%-ով և 5%-ով:

Հիշեցնենք, որ 2008թ.-ի մայիսին ոսկու գինը համաշխարհային շուկաներում հասավ ռեկորդային 1000 դոլարի մեկ ունցիայի դիմաց: Այնուհետև այն իջավ մինչև 750 դոլար: Չնայած այս անկմանը ոսկին մնում է  ֆինանսական անկայուն շուկաների ամենակայուն «մասնակիցը»: Հիշեցնենք, որ նավթի գները արդեն նվազել են ավելի քան 3 անգամ, արծաթի գները նվազել են 2 անգամ: Ոսկին նաև արժեթղթերի մեծ մասից ավելի կայուն գտնվեց, քանի որ համաշխարհային  հիմնական ֆոնդային ինդեքսները նվազել են 40-70%-ով:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83