Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 109.95+0.44 WTI - 107.44+1.92
COMEX:  GOLD - 4552.50-0.07 SILVER - 76.57-0.76
COMEX:  PLATINUM - 1972.50-0.97
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.93+0.13 EUR/GBP - 1.1643+0.17
FOREX:  EUR/USD - 1.1643+0.17 GBP/USD - 1.3414+0.70
STOCKS RUS:  RTSI - 1161.78+2.39
STOCKS US: DOW JONES - 49686.12+0.32 NASDAQ - 26090.73-0.51
STOCKS US: S&P 500 - 7403.05-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10323.75+1.26 CAC40 - 7987.49+0.44
STOCKS EUR:  DAX - 24307.92+1.49
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 80.1%-ը Երևանից է. 2023թ. հունվար-դեկտեմբեր
09/02/2024 17:51
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 80.1%-ը Երևանից է. 2023թ. հունվար-դեկտեմբեր

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.71 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.8%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 801 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 80.1%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվը նվազել է 12-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1,405.03 մլրդ դրամ կամ  1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.14%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 26.17%-ով կամ 291.43 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Մոբայլ Սենթր Արթ»։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 17.86% կամ 228.35 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 70.97 մլրդ դրամով կամ 18.85%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 54 ընկերությամբ (-6 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 62.28 մլրդ դրամ կամ 3.64%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 2.5%-ով կամ 1.6 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (փոփոխություն չկա): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 56.62 մլրդ դրամ կամ 3.31%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 1.31%-ով կամ 0.75 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (-4 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 95.996 մլրդ դրամ կամ 5.61%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 43.92%-ով կամ 75.19 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 36.33 մլրդ դրամ կամ 2.12%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 20.49%-ով կամ 6.18 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 24 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.67 մլրդ դրամ կամ 1.15%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 27.91%-ով կամ 7.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 16.25 մլրդ դրամ կամ 0.95%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 57.81%-ով կամ 5.95 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.26 մլրդ դրամ կամ 0.54%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 20.91%-ով կամ 2.45 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ (+4 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.15 մլրդ դրամ կամ 0.24%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 107.41%-ով կամ 2 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.79 մլրդ դրամ կամ 0.10%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 56.94%-ով կամ 0.65 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.19 մլրդ դրամ կամ 0.19%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 113.78%-ով կամ 1.5 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69