![ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԵՆ](https://b24.am/pub/uploads/2012/11/global_stock_market_value_271221160.jpg)
ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԵՆ
Ադրբեջանը համարվում է առևտրի ոլորտում Վրաստանի երկրորդ գոծընկեր-երկիրը: 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով Ադրբեջանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը հատել է մեկ մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը՝ կազմելով 1048 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ադրբեջանին բաժին է ընկել Վրաստանի ընդհանուր արտաքին ապրանքաշրջանառության 12,3%-ը:
Վրաստանի խոշոր առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան, որի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 1,293 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը տարեկան կտրվածքով աճել է 15%-ով և կազմել 8,521 մլրդ ԱՄՆ դոլար: