ԳՈՐԾԱԴԻՐԸ ՄԵՐԺԵԼ Է ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շեշտակի ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։
Կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված օրինագծին: Կառավարության պարզաբանմամբ՝ ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծով նման հատկացում նախատեսված չէ և պարզ չէ, թե ինչ միջոցներով է մեծացվելու ֆինանսավորումը։