
ՀՀ ԿԲ – ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 30/11/2012
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 30-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 405.32 դրամ մեկ դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.69 դրամով և կազմել 526.83 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 13.12 դրամ մեկ ռուբլու դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 649.57 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 228.67 դրամով և կազմել 22,479.06 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինը նվազել է 1.03 դրամով և կազմել 439.94 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 410.61 դրամով և կազմել 21,110.77 դրամ մեկ գրամի դիմաց: