Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ԵՎ TELCELL ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
03/12/2012 10:55
Կիսվել

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ ԵՎ TELCELL ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Ինեկոբանկի հաճախորդներն այսուհետ կարող են բանկային մի շարք գործարքներ կատարել Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ Telcell ընկերության տերմինալների միջոցով արդեն հնարավոր է իրականացնել խնայողական և ընթացիկ հաշիվների համալրում, քարտային հաշվի համալրում, ավանդի համալրում և վարկի մարում:

«Ինեկոբանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակը: Telcell համակարգի հետ համագործակցության շնորհիվ Բանկի ծառայությունները կդառնան հաճախորդներին առավել հասանելի և մատչելի», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը: 

«Սեփական պրոդուկտների և ծառայությունների օգտին ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունումը Հայաստանի բանկային հատվածի համար դեռ մնում է բավականին արդիական թեմա։ Մենք Ինեկոբանկի հետ համատեղ իրականացրեցինք տեխնիկական ինտեգրում, որի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում «Թել-Սել» ՓԲԸ 800-ից ավելի վճարումների ընդունման կետերից յուրաքանչյուրում հնարավոր եղավ կատարել բանկի հաճախորդների կողմից առավել պահանջված գործառնությունները։ Համոզված եմ, որ բանկը և նրա հաճախորդները արժանվույնս կգնահատեն 24/7 ռեժիմում ինքնասպասարկման առավելությունը, ամեն դեպքում մենք դրա համար մեր կողմից պատրաստ ենք անել հնարավորից ավելին», – նշել է «Թել-Սել» ՓԲԸ գործադիր տնօրեն Արամ Ազատյանը։

Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել  ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետև` «Ինեկոբանկ» ենթաբաժին և ընտրել չորս ծառայություններից մեկը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11