Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
12/12/2012 11:45
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Համաշխարհային բանկը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել էին «Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության քաղաքականության ռազմավարական խթանները» թեմայով գիտաժողով, որի ժամանակ քննարկվել է Համաշխարհային բանկի կողմից մշակված՝ «Գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականության մասին զեկույցը»: Այն ուղենիշային պետք է լինի Հայաստանի ագրարային ոլորտի առաջիկա զարգացումների քաղաքականության հստակեցման համար:

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին, ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի այլ ներկայացուցիչներ, գյուղի և գյուղատնտեսության զարգացման քաղաքականության հարցերով հրավիրված փորձագետներ:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապին իր ելույթում հույս է հայտնել, որ գիտաժողովը մեծապես կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանն ուղղված քաղաքականության հստակեցմանը:

Կարևորելով քննարկման ներկայացված փաստաթղթի ռազմավարական նշանակությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ գյուղատնտեսությունում ծառացած խնդիրների լուծումը պահանջում է ոլորտի կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականության անցում, որի ելակետային գործընթացում առանձնակի գնահատվում է Համաշխարհային Բանկի աջակցությունը, մասնավորապես, «Գյուղատնտեսության և գյուղական զարգացման քաղաքականության զեկույցի» մշակումը, ինչպես նաև «Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության զարգացման քաղաքականության ռազմավարական խթանները» խորագիրը կրող տվյալ գիտաժողովի անցկացումը:

Գիտաժողովում գյուղի և գյուղատնտեսության զարգացման ռազմավարական մոտեցումների և Համաշխարհային բանկի հաշվետությունների եզրահանգումների մասին զեկուցումներով հանդես են եկել ՀԲ-ի շրջակա միջավայրի և սոցիալական կայուն զարգացման բաժնի ղեկավար Ահմեդ Էյվեյդան, ՀԲ-ի գյուղատնտեսության հարցերով տնտեսագետ Իրինա Ռամնիչեանուն, Վարշավայի համալսարանի տնտեսական գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր Իրժի Վիլկինը և այլք:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48