ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ 2014Թ.-ԻՆ
Հայաստանի բջջային կապի օպերատորները կտեղափոխվեն մրցակցության առավել սուր և իրական դաշտ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» նախագիծը, սահմանել է, որ
– շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
– հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
– հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար:
Ինչպես տեղեկացնում են Հանձնաժողովից՝ համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների իրականացման ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն: