Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ՝ ԱՋԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ». ԳՈՐԻՍՈՒՄ 20 ԸՆՏԱՆԻՔ ՍՏԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆ
19/12/2012 11:31
Կիսվել

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՈՒՆ՝ ԱՋԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ». ԳՈՐԻՍՈՒՄ 20 ԸՆՏԱՆԻՔ ՍՏԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆ

Գորիսում կայացել է «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակում կառուցված սոցիալական տան շահագործման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Փոխվարչապետը շահառու ընտանիքներին հանձնել է բնակարանների բանալիները:

«Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրն իրականացվում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Շահագործված եռահարկ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2011թ. գարնանը: Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունն այդ նպատակով հատկացրել է 195 մլն դրամ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 մլն դրամ: Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներն  իրականացվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` 15 մլն դրամի չափով: Շենքն առաջին հարկում ունի ժամանցի ընդհանուր սենյակ, տարածքը բարեկարգված է եւ կանաչապատված:

Սոցիալական տան շահառու 20 ընտանիքներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են եղել Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի եւ Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր եւ ամենախոցելի ` սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող, այդ թվում նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29